BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ամառն ամեն տեղ է թեժ

Ամառն ամեն տեղ է թեժ
19.07.2013 | 12:19

ՅՈՒՐԱՆ, ՀԵՆՐԻԽՆ ՈՒ ԱՐԱԶԸ
Ռուսաստանի առաջնությունում «Կռիլյա Սովետովի» հետ արտագնա խաղում անդրանիկ հաղթանակն է տոնել Մոսկվայի «Սպարտակը»: Գոլի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը: Եթե հիշում եք, առաջնության մեկնարկային խաղում Կրասնոդարի «Կուբանի» կազմում գոլի հեղինակ էր դարձել նաև Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Արաս Օզբիլիսը` իր թիմին Կազանի «Ռուբինի» հետ խաղում փրկելով պարտությունից:
Հերթական ընկերական խաղում հերթական հաղթանակն է տոնել Դորտմունդի «Բորուսիան»: «Զոհն» այս անգամ շվեյցարական «Լյուցեռնն» էր: Իր հերթական գոլն է խփել Հենրիխ Մխիթարյանը, սակայն անհաջող ընկնելու պատճառով վնասվածք է ստացել ու չորս շաբաթով զրկվել դաշտ դուրս գալու հնարավորությունից: Ամենայն հավանականությամբ, մեր շնորհալի ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել օգոստոսի 14-ին կայանալիք Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը:

ԱՌՆՈՒՄ-ԾԱԽՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է, Նեյմարին ձեռք բերելու համար «Բարսելոնը» «Սանթոսին» վճարել է 57 միլիոն: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կատալոնյան ակումբի պատմության մեջ իր թանկությամբ իններորդն է: Բրազիլացին իր նոր ակումբում կրելու է 11 համարի մարզաշապիկը:
«Նապոլիի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին հինգ տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ: Իր նոր ակումբում մարզիկը կկրի ինը համարի մարզազգեստը:
Իսպանական «Սևիլիան» պաշտոնապես հաստատել է, որ Ալվարո Նեգրեդոն, ով նաև Իսպանիայի ընտրանու խաղացող է, տեղափոխվել է «Մանչեստր Սիթի»: Քսանյոթամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 23 միլիոն եվրո: Սպասվում է, որ ակումբում Նեգրեդոյի տարեկան աշխատավարձը կկազմի 4,5 մլն:


ԱԲՐԱՄՈՎԻՉԻ ԹԻՄԸ «ԱՉՔԱԾԱԿՈՒԹՅՈՒՆ» Է ԱՆՈՒՄ
Այս օրերին թաիլանդյան շրջագայությունն ավարտեց Լոնդոնի «Չելսին»: Մալայզիա ու Ինդոնեզիա ընկերական խաղերի մեկնելուց առաջ նրա վերջին հանդիպումը տեղի պրեմիեր լիգայի աստղերի հավաքականի հետ էր: Մոուրինյոյի գլխավորած թիմը շահել է նվազագույն առավելությամբ: Տեղեկացնենք նաև, որ «Չելսին» «Մանչեստր Յունայթեդին» պաշտոնական գրություն է ուղարկել ՈՒեյն Ռունիին ձեռք բերելու համար: Ռոման Աբրամովիչի թիմը, սակայն չի բավարարվել միայն այս հնարավոր ձեռքբերումով: Նրա թիրախում է նաև «Բավարիայում» հանդես եկող Լուիս Գուստավոն, ում համար «Չելսին» պատրաստ է վճարելու 16 մլն ֆունտ ստեռլինգ:

ԴՌՆԵՐԸ
ԲԱՑ ԵՆ
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստներից ոչ մեկի համար երաշխավորված չէ աշխարհի առաջնությանը մասնակցելը: Մարզիչն ասել է, որ դռները փակ չեն Կակայի ու Ռոնալդինյոյի համար:
Միանգամից երեք հզոր ակումբ է պայքարում իտալական «Ռոմայի» տասնիննամյա կիսապաշտպան Մարկինյոսի համար: Այդ ակումբներն են «Բարսելոնը», ՊՍԺ-ն ու «Մանչեստր Յունայթեդը»:

ԽԹԱՆԻՉՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ
Վերջին ժամանակների ամենահզոր պայթյուններից էին համաշխարհային սպորտի առաջին մեծության այնպիսի աստղերի որակազրկումները, որպիսիք են վազորդներ Թայսոն Գայը, Ասաֆա Պաուելը, Շերոն Սիմսոնը: Հաստատվել է, որ մարզիկներն օգտագործել են խթանիչներ: Եթե այս բումի հենքի վրա նկատի ունենանք և այն, որ վնասվածքների պատճառով օգոստոսի 10-ին Մոսկվայում մեկնարկելիք թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի նաև 100 մետր վազքատարածության աշխարհի չեմպիոն Յոհան Բլեյքն ու օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Դեյվիդ Ռուշիդան (800 մետր), ապա սպասվում է բավական տխուր առաջնություն, թեպետ միայն ՈՒսեին Բոլտի նման մեծության աստղի մասնակցությունը կարող է «փակել» բոլոր բացերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ